Մեր ծառայությունները
Դրոշմատպում (ոսկեզօծում, կոնգրեվ)
 
Դրոշմատպումը տպագրական արտադրանքին օրիգինալ և գրավիչ տեսք տալու 
եղանակներից մեկն է: Դրոշմատպման էությունը մակերևույթին ռելիեֆային 
տեսք տալն է: Այն իրականանում է հատուկ տպագրական ֆորմաների` տպագրական 
կաղապարների, օգնությամբ: Որպես կանոն կաղապարը պատրաստում են մետաղից: 
Դա բացատրվում է նրանով, որ թղթի մշակումը իրականացվում է բարձր ջերմաստիճանի տակ:
Սովորաբար դրոշմատպվում են բառեր կամ ընտրված պատկերներ,
որոնք պետք է առանձնանան: 
 
Կոնգրեվ  
  Կոնգրեվային դրոշմատպում իրականացվում է պատկերին
ուռուցիկ տեսք տալու համար և իրականացվում է թե փայլաթիթեղի ծածկույթով, թե առանց (կույր դրոշմատպում):
Կույր դրոշմատպումը հարթ շտամպով, առանց ներկի,  տաքացմամբ
կամ առանց տաքացման խորացված դրոշմատպումն է: Պրոցեսի էությունը 
տպագրվող մակերևույթին ռելիեֆային տեսք տալն է: Որպես կանոն կույր դրոշմատպում
իրականացվում է այն դեպքերում, երբ անհրաժեշտություն կա ինֆորմացիան առանձնացնել առանց գույնի, 
լույսի որոշակի անկյան տակ` ռելիեֆի տեսքով:
 Փայլաթիթեղով դրոշմատպման  ժամանակ, տպագրվող մակերևույթի և տպագրական 
կաղապարի միջև տեղադրվում է գունավոր փայլաթիթեղ, որը բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ 
թիթեղի գունավոր մակերևույթը տեղափոխում է թղթի վրա, արդյունքում ունենում ենք ուռուցիկ գունավոր 
ռելիեֆային մակերես, որն ի տարբերություն կույր դրոշմատպման ավելի տեսանելի է: 
Սովորաբար օգտագործում են ոսկեգույն փայլաթիթեղ, որի անվամբ էլ, փայլաթիթեղով դրոշմատպմանը 
հաճախ անվանում են ոսկեզօծում: 
"Արտ Պրինտը" հանրապետությունում առաջիններից մեկն է, որը  դրոշմատպում և ձևավոր կտրումն իրականացնում է գերմանական HEIDELBERG մակնիշի ավտոմատ մեքենաներով, ինչն էլ հնարավորություն է տալիս պատվերները կատարել բարձր որակով, կարճ 
ժամկետներում և մատչելի գներով:
 
 
