Մեր մասին

"Արտ Պրինտի" մասին

"Արտ Պրինտ" ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին: Հիմնական գործունեության ոլորտը եղել է ֆոտոծառայությունների մատուցումը: Այնուհետև սկսած 1998թ.-ից ընդլայնելով գործունեությունը առաջին քայլերն է սկսել անել օֆսեթ և տամպո տպագրության ոլորտներում: 2001թ.-ից ծառայությունների ցանկում ավելացավ տպագրական կաղապարների (կլիշաների) պատրաստումը, որն այժմ բարձրացել է ևս մեկ մակարդակով` կաղապարներ նորագույն 3D թվային տեխնոլոգիաներով, այսինքն եռաչափ բազմաշերտ կաղապարներ: "Արտ Պրինտ"-ի տեխնիկակակ բազան համալրված և մշտապես նորացվում է տպագրական ոլորտի առաջատարներ գերմանական Heidelberg և AGFA ֆիրմաների ժամանակակից սարքավորումներով:
ՍՊԸ-ի գործունեության ոլորտները անընդհատ ընդլայնվում են և մոտ ապագայում պլանավորում ենք ծառայություններ մատուցել գերժամանակակից 3D լազերային տեխնոլոգիաներով` տպագրական և արտադրական բնագավառներում:
Իր բազմամյա գործունեության ընթացքում "Արտ Պրինտ" ՍՊԸ-ն դարձել է ոլորտի առաջատարներից մեկը ՀՀ-ում և ձեռք է բերել մի շարք ֆիրմաների վստահությունը:




"Արտ Պրինտի" ծառայությունների և արտադրանքների համառոտ նկարագրություն

    • Կլիշեների պատրաստում` տաք դրոշմադրվագման համար

    • Համակարգչային ծառայություններ. պատկերառում (սկանավորում)

    • Համակարգչային ծառայություններ. տպում

    • Մինի-տպարանի ծառայություններ

    • Տամպոտպագրություն

    • Տպարանային աշխատանքներ

    • Էջադրում

    • Ձևավորման աշխատանքներ

    • Մակաշերտում (լամինացում)` տպագիր արտադրանքի

    • Գունաբաժանում


    • Պատրաստում`
      • գովազդային թերթիկների,
      • ծալաթերթիկների (բուկլետների),
      • պիտակների
      • պլակատների,
      • ազդագրերի

    • Տպում`
      • դրոշմադրվագմամբ
      • պիտակների
      • ֆոտոփաթեթների (ծակատումով եւ համարակալմամբ)

    • Դիզայն`
      • տպագիր արտադրանքի
      • պիտակների
      • այցեքարտերի
      • բացիկների
      • բլանկերի
      • գրաֆիկական
      • գրքերի
      • գրքույկների
      • խորհրդանիշերի, բառատիպերի (լոգոտիպերի), ապրանքանիշերի
      • ծալաթերթիկների (բուկլետների)
      • ծրարների
      • հրավիրատոմսերի
      • պլակատների
      • հրավիրատոմսերի
      • վկայականների
      • օրացույցների
      • փաթեթանյութի
      • ֆլայերների

"Արտ Պրինտի" նորությունները

01.05.2010թ.
"Արտ Պրինտ" դիզայնի և տպագրության տան պաշտոնական կայքը գործում է 01.05.2010 թվականից